Ապրիլի 14-ի 25-ին Փարիզի Շոլոկադի թանգարանում (Le musée gourmand du chocolat) կանցկացվի հատուկ Զատիկի վարպետության դասեր զբոսաշրջիկների համար: Բոլոր ցանկացողները կկարողանան պատրաստել շոկոլադե Զատիկի ճագար և ձու, ինչպես նաև՝ քաղցրավենիք և կոնֆետներ:
Վարպետության դասերը կանցկացվեն ամեն օր 10:00-ից 17:00-ը և մեկ հոգու համար կարժենան 20 եվրո. հայտնում է Paris Info-ն: Մասնակիցներին կսովորեցնեն աշխատել շոկոլադի տարբեր տեսակների հետ, պատրաստել պրալինե, պատրաստել կերպարներ և պատել դրանք շոկոլադով:
Այցելուներին նաև կառաջարկեն շրջել թանգարանով և ծանոթանալ հետաքրքիր ցուցանմուշներին: Զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ շոկոլադի 4000-ամյա պատմությանը: Շոկոլադի թանգարանը գտնվում է 28 boulevard de Bonne Nouvelle հասցեում: