2050 թվականին Փարիզը կարող է դառնալ էկոլոգիական դրախտ, որտեղ ինտելեկտուալ ճարտարապետությունը և փարթամ բուսականությունը հնարավորություն կտան կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 75%-ով:
Այդ ամենը հնարավոր է դարձել շնորհիվ բելգիացի ճարտարապետ Վինսենտ Կալլեբաուտայի ֆուտորիստական կանաչ աշտարակների, ով 35 տարի շարունակ ուսումնասիրում է ճարտարապետության հնարավորությունները՝ կլիմայական պայմաններին համաձայն, ֆրանսիական մայրաքաղաքում կյանքի որակը բարելավելու համար:
Նման ճարտարապետական նախագծերը պետք է ապահովեն առողջ և կայուն ապագա Ֆրանսիայի առավել խիտ բնակեցված քաղաքների համար: Էկելեգիապես մաքուր կառույցները կկառուցվեն Փարիզի տարբեր թաղամասերում: