Հոկտեմբերի 27-ին Ստոքհոլմում կանցկացվի Հելոուին-շքերթ: Առաջին անգամ այն Շվեդիայի մայրաքաղաքում անցկացվել է անցած տարի, որից հետո որոշվեց այդ միջոցառումը, որը ստացավ Shockholm անվանումը, դարձնել ամենամյա:
Շքերթը կսկսվի Սլյուսենի (Slussen) ափագոտուց, որտեղից Skeppsbron փողոցով կշարժվի դեպի թագավորական պալատ և կավարտվի Կունգստրեդգարդեն (Kungsträdgården) այգում, որտեղ մասնակիցներին և հանդիսատեսին սպասվում են մի շարք թեմատիկ միջոցառումներ: Միջոցառման մասնակցությունը անվճար է, պարզապես պետք է ներկայանալ «սարսափելի» կամ ծիծաղելի հագուստով. հայտնում է VisitSweden-ը: