Շոտլանդիայի ազգային տուրիստական VisitScotland գործակալությունը Էդինբուրգի կենդանաբանական այգու երկու հսկա պանդաներին՝ Տյան Տյանին և Յան Գուանին, պարգևատրել է «Շոտլանդական օրհնափուշ» (Scottish Thistle) անվանակարգում տուրիզմի զարգացմանը նպաստելու համար:
Անցած տարվա դեկտեմբերին այս հրաշալի կենդանիների՝ կենդանաբանական այգում հայտնվելուց հետո նրանց եկել են տեսնելու ավելի քան կես միլիոն մարդ: Ինչպես հայտնում է VisitScotland-ը՝ Տյան Տյանի և Յան Գուանի մրցանակը պատրաստված էր բամբուկից, որով էլ նրանք սնվում են: