Տաո-Տաո պանդային ճանապարհել են պանդայի հագուստով (ֆոտո-շարք)

Չինաստանի Սիխուան նահանգի Ուոլոնի Բնության ազգային արգելանոցի հետազոտողները շատ կարևոր մի առաքելություն կատարելու համար ստիպված են եղել պանդայի կոստյում հագնել` բառիս բուն իմաստով:

Նշված արգելանոցի գիտնականները հենց այդ տեսքով են կազմակերպել իրենց խնամյալ պանդաներից մեկի վերադարձը վայրի բնություն:

Նրանք այդպիսով փորձել են սահմանափակել անազատության մեջ ծնված Տաո-Տաո անունով պանդայի շփումը մարդկանց հետ այդ նոր տեղանքում:

Այդ վիճակում չին գիտնականները 21 ամսական պանդային հատուկ պատգարակով տարել են 90 րոպե շարունակ ծովի մակարդակից 2400 մ բարձր այն տեղանքը, որտեղ պետք է բաց թողնեին նրան:

Արձակումից հետո Տաո-Տաոյին անտառում հետևելու են 200 տեսախցիկների միջոցով: / ԹԵՐԹ.ամ /

You might also like