Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելլին հայտարարել է, որ Մարիամ Աստվածածնի (Սանտա Մարիա լա Անտիգուա) բարձրությամբ կգերազանցի Նյու Յորքի Ազատության հուշարձանին: Հարկ է նշել, որ Սանտա Մարիա լա Անտիգուան (Մարիամ Աստվածածինը) համարվում է Պանամայի Պահապան Սուրբը և, ի պատիվ դրա, երկրի մայրաքաղաքում ափամերձ հատվածում կհառնի նրա հուշարձանը, որը բարձրությունը կհասնի Բիլբաո Բիսկայա բանկի մայրաքաղաքային գրասենյակի բարձրությանը ( 100 մ): Միևնույն ժամանակ շինարարության մեկնարկի ճշգրիտ ամսաթիվ նախագահը չի նշել: Սակայն, նախկինում նշվել է, որ Մարիամ Աստվածածնի արձանի բացումը կդառնա 2013 թվականի «Հարավային ծովի» (այսպես են իսպանացի ծովագնացները սկզբում անվանել Խաղաղ օվկիանոսը) բացման և ամերիկյան հողում կաթոլիկ առաջին թեմի հաստատման 500-ամյակին նվիրված միջոցառումների մի մասը: