Պակիստանը ծրագրում է կառուցել խաղային այգի` գազանանոցով և սպորտային սարքավորումներով այն քաղաքում, որտեղ ամերիկյան բանակի հատուկ ստորաբաժանումը սպանել է Ուսամա Բեն Լադենին: 20 հա հողատարածքում Աբբոտտաբատա մարզի գետի ափին, որտեղ ամերիկյան հատուկ ուժերը 2011 թվականի մայիսի 2-ին սպանեցին Ալ Քաիդայի առաջնորդին, կլինի ռեստորան, մշակութային ժառանգության կենտրոն և արհեստական ջրվեժներ:
Հյուսիսարևմտյան մարզի կառավարությունը հուսով է, որ նախագիծը, որը հայտարարված է որպես հանրային-մասնավոր համագործակցություն, շրջանում կավելացնի զբոսաշրջիկների թիվը, բայց հերքում է այն փաստը, որ դա արվում է Բեն Լադենի սպանությունից հետո քաղաքի իմիջը բարելավելու համար:
Նահանգի Տուրիզմի և սպորտի նախարար Սիյեդ Ակվիլ Շահը AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ սկզբում զվարճանքների այգին կզբաղեցնի 50 ակր տարածք, հետո տարածքը կմեծացվի մինչև 500 ակր: Նրա խոսքերով` այգին կունենա մշակույթի կենտրոն, կենդանաբանական այգի, ռեստորանների փողոց, արկածային ակումբ և վազքուղիներ: Այգու շինարարությունը կսկսվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, իսկ ավարտելու համար կպահանջվի 8 տարի: Շինարարության համար արդեն հատկացվել է 30 մլն. դոլար: