Հյուրանոցի բնակիչներին դուր չի գալիս վճարովի ինտերնետ հասանելիությունը

Zoover զբոսաշրջային պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքներով՝ ճանապարհորդների 72%-ը հյուրանոցում չի ցանկանում վճարել ինտերնետից օգտվելու  համար: Հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 20 հազար մարդ: Հարցվածների 80%-ը նշել է, որ հանգստի ընթացքում ցանկանում է օգտվել ինտերնետից. զբոսաշրջիկների 9%-ը պատրաստ է դրա համար վճարել օրական  5 եվրոյից ոչ ավել, իսկ հարցման մասնակիցներից միայն 2%-ն է պատրաստ օրական վճարել 6-ից 20 եվրո: Հարցման մասնակիցների  17%-ը նշել է, որ հանգստի  ընթացքում չի ցանկանում օգտվել ինտերնետից:

Հյուրանոցները, որոնց Wi-Fi-ից օգտվելու  համար պետք է վճարել, ցածր ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում: Նրանց կարծիքով՝ անվճար ինտերնետ հասանելիությունը պետք է մտնի հյուրանոցի հիմնական ծառայությունների մեջ: Եթե այդ ծառայությունը անվճար չէ, ապա դա բացասաբար է ազդում այդ հյուրանոցին տրվող գնահատականի վրա: Ինչպես ցույց է տվել հարցումը՝ ռուսներին և պորտուգալացիներին ամենաշատն է անհրաժեշտ ավճար Wi-Fi-ը. հայտնում է Hoteldeluxes.com-ը:

You might also like