Պաբլո Պիկասսոյի ցուցահանդես կանցկացվի Մոնակոյում

Մոնակոյում կանցկացվի Պաբլո Պիկասսոյի ցուցահանդես` նվիրված հանրահայտ նկարչի մահվան 40-ամյակին: Հանդիսատեսը հնարավորություն կունենան տեսնել մասնավոր հավաքածուներից աշխատանքներ, որոնք նախկինում աշխարհի որևէ պատկերասրահում չեն ցուցադրվել: Ցուցահանդեսը կանցկացվի «Ռավել» սրահում Գրիմալդի Ֆորումում  հուլիսի 12-ից մինչև  սեպտեմբերի 15-ը:  Ներկայացված կլինի մոտավորապես  150 աշխատանք:  

Monaco Picasso exhibition

Ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից. «Պիկասսոն և Լազուրե ափը», որը ներկայացնում է նկարներ՝ ստեղծված այդ տարածաշրջանում 1920 թվականից մինչև 1946 թվականները, և «Պիկասսո հավաքածու, Նահմադ»՝ կազմված այն աշխատանքներից, որոնք հավաքվել են 10 տարիների ընթացքում Էզրոյ և Դեվիդ Նահմադ կոլեկցիոների կողմից: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են Անտիբեյում Պիկասսոյի թանգարանի տնօրեն Ժան Լուի Անդրալը, նկարչի տաղանդի հանրահայտ փորձագետ Մերլին Մակալին, գրող Մայքլ Ռեյբուրնը, ով  համարվում է Պաբլո Պիկասսոյի նկարների գիտակ և իսկական գնահատող. այդ մասին ասվում է թանգարանի մամլո հաղորդագրության մեջ:

You might also like