Watеrstones գրախանութների ցանցի ղեկավարը, կարծես թե, մանկության տարիներին շատ է սիրել Հարի Փոթերի մասին գրքերը. այլապես դժվար է բացատրել բվերի օգնությամբ գրքեր բաժանելու նրանց մտադրությունը: Ընկերությունը մտադիր է աշխատանքի ընդունել վերապատրաստված փետուրավոր առաքիչների: Ցանցի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ընկերությունը իսկապես մտադիր է գաղափարը կյանքի կոչել: Նոր ծառայության համար արդեն նույնիսկ հատուկ անուն է որոշվել՝ «Առաքման թռչնաբանական համակարգ»: Սակայն փորձագետները կարծում են, որ գաղափարը իրականացնելու համար երկար ժամանակ է պետք. բվերին վարժեցները երկար գործընթաց է: Գրախանութների ցանցը նաև խոստանում է, որ բվերի առաքումը այնքան էլ թանկարժեք չի լինի՝ 3,5 եվրո: Համացանցի օգտատերերը տարբեր կերպ են ընդունել ընկերության գաղափարը. ոմանք գնահատել են հումորի զգացումը և հաջողություն մաղթել նրանց, իսկ մյուսները՝ կարծում են, որ ընկերությունը հիմարություններով է զբաղված առաքման արդյունավետ համակարգ մշակելու փոխարեն: