Գիշեր հյուրանոցում՝ շրջապատված էրոտիկ քանդակներով

Թայլանդցի գործարարը բանակցություններ է վարում չինական կառուցապատողների հետ Պղուկետում մեծ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շուրջ։ Համալիրում, ենթադրաբար, տեղ կգտնեն 100 համարով բուտիկ հյուրանոց, առևտրի կենտրոն, ինչպես նաև՝ թանգարան և օպերա։ Օպերան նախատեսված կլինի  300 հանդիսատեսի համար, իսկ տոմսերի արժեքը կսկսվի 2000 բատից։ Գաղափարի հեղինակ Ուտայպան Չարուուատննակիտտին հանդիսանում է մոլի կոլեկցիոներ և պարբերաբար Ճապոնիայից, Հնդկաստանից և Չինաստանից բերում  էրոտիկ քանդակներ։ Ներկայումս նրա հավաքածուն ներառում է շուրջ 2000 ցուցանմուշ, որոնցով ապագա կառուցապատողը պատրաստ է առատորեն կիսվել հասարակության հետ՝ ցուցադրելով դրանք թանգարանում։ Շինարարությունը կսկսվի բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց անմիջապես հետո։

You might also like