Թայլանդի Չոնբուրի նահանգի ղեկավարությունը ժամանակավոր փակել է կոկորդիլոսի ֆերման, երբ այնտեղ հայտնաբերել է զբոսաշրջիկների համար վտանգավոր ատրակցիոն։ Պարզվել է, որ օտարերկրացիներին թույլատրել են լողալ կոկորդիլոսներով լի լճակում և նրանց միս կերակրել։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Mirror-ի հաղորդագրությանը։
Ճանապարհորդները փայտին ամրացված միսը իջեցրել են ցած, իսկ կոկորդիլոսները՝ կերել այն։
Ատրակցիոնը, որը գործել է արդեն մի քանի տարի և որի մասին իմացել են մի քանի տեղաբնակ, նկարահանել է մոտոտաքսիի վարորդ Յոն Նոկը (Jon Nok)։ Այնուհետև նա լուսանկարները տեղադրել է համացանցում։ 40-ամյա տղամարդու խոսքերով՝ իր ողջ կյանքում նա նման բար չէր տեսել։
«Դա այնքան վտանգավոր էր, և ես անհրաժեշտություն գտա լուսանկարել այն։ Լճակի բոլոր զբոսաշրջիկները Չինաստանից էին։ Նրանցից ոմանք վախեցած էին, մյուսներին դուր էր գալիս այդ զբաղմունքը»,- հայտարարել է Նոկը։
Այն բայից հետո, երբ կոկորդիլոսներով ատրակցիոնի լուսանկարները տարածվել են համացանցում, ոստիկանությունն ու իշխանությունները ժամանեl են ֆերմա։ Հուլիսի 15-ին տեղական իշխանությունները այն փակել են 90 օրով անվտանգությունը ստուգելու համար։