«Ջայլամե բարձը» կօգնի ավիաուղևորներին հանգստանալ, քնել «ցանկացած վայրում և ցանկացած ժամին», լինի դա օդանավակայանի սպասասրահում կամ ինքնաթիռի սրահում, վստահեցնում են հեղինակները:
Բարձը տարօրինակ տեսք ունի. այն ամբողջովին հագնում է գլխին, ունի անցքեր դեմքի և ականջների համար, ի դեպ վերջինիս հնարավոր է նաև ձեռքերը մտցնել, այդպես կստացվի գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի ամբողջական նմանակում:
Բարձը պատրաստված է թեթև սինթեթիկ նյութերից և զանազան այլ նյութերով: «Ջայլամե բարձը» պատրաստել են Մադրիդի և Լոզանի ճարտարապետական «Kawamura-Ganjavian» ստուդիայի գրասենյակներում, հայտնում է The Telegraph-ը:
Հրաշք բարձի ստեղծողները փորձարկումներ են անցկացրել օդանավակայանում, ինքնաթիռում, գրադարանում, երկաթուղային կայարանում, գրասենյակում, անգամ հատակին և վստահեցնում են, որ շատ հարմարավետ է: Այժմ հրաշք բարձի հեղինակները մտադիր են զբաղվել նորույթի զանգվածային արտադրությամբ: