Շատ զբոսաշրջիկների կարծիքով՝ լավագույն հուշանվերները իրենց այցելած երկրի գլխավոր խորհրդանիշներով կախազարդերը, բաժակներն ու մագնիսներն են։ Սակայն, ավելի ուշադիր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց հարազատներին օրիգինալ նվերներ անել, միշտ կանգնում են յուրահատուկ հուշանվերի որոնման խնդրի առջև։
Այդ խնդրի լուծման հարցում ձեզ կարող են օգնել Skyscanner զբոսաշրջային պորտալի փորձագետները։ Նրանք կիսվել են իրենց ընթերցողների հետ 15 օրիգինալ հուշանվերների ցանկով, որոնք կարելի է ձեռք բերել հարազատների և ձեզ համար։
1. Կարիճով անուշեղեն (Վիետնամ);
2.Լյուվակ սուրճ (Ասիայի և Աֆրիկայի արևադարձային և մերձարևադարձային երկրներ);
3. Ձեռագործ պայուսակներ;
4.Մսային նրբախորտիկներ;
5. Գաղտնի 51 գոտու հողով տարա (ԱՄՆ);
6. Սակեի շշերի հավաքածու (Ճապոնիա);
7. Հրաբխային մոխիր (Իսլանդիա և Հավայան կղզիներ);
8. Տեղական դրամական միավորներ;
9. Պահածոյացված օդ;
10. Անսովոր տեղական խմիչքներ;
11. Լոգասենյակի բադիկ-խաղալիք;
12. Պարտեզային թզուկ;
13. Ազգային կոշիկ;
14. Ամանորյա զարդարանքներ;
15. Երաժշտական ձայնասկավառակներ։