Արգենտինական Բելեն քաղաքում հունվարի 11-ին տեղի կունենա երկրում ամենահեղինակավոր տոնակատարությոններից մեկը`«Լողափնյա գիշերը» (Noche de Playa): Ամեն տարի այստեղ են այցելում հազարավոր մարդիկ, որպեսզի լիցքաթափվեն, լսեն հաճելի երաժշտությոն և պարեն:
Բելեն քաղաքը (Belén) գտնվում է Կատամարկա (Catamarca) նահանգում` երկրի հյուսիս-արևմուտքում: Noche de Playa -ն աշխարհի այն հազվադեպ լողափնյա երեկոներից է, որը անցկացվում է ոչ թե ծովի ափին, այլ Բելեն (Rio Belén) գետի ավազոտ ափին: Այս տարի միջոցառումը կանցկացվի արդեն 7-րդ անգամ: Տոմսերը կթողարկվեն էլեկտրոնային քարտերի տեսքով, որոնք կպարունակեն գնորդի մասին ամբողջ ինֆորմացիան:
Զբոսաշրջային տոմսարկղերոմ դրանց արժեքը կազմում է մոտավորապես 13 դոլար, իսկ Արգենտինայի այլ տոմսարկղերում 15 դոլար. հայտնում է BuenoLatina.ru-ն: Այդ գինը կպահպանվի մինչև 2013 թվականի դեկտեմբերի 14-ը կամ էլ մինչև այն պահը, երբ չի վաճառվել սկզբի 4000 տոմսերը: Մուտքի տոմսի արժեքը կլինի փոքր ինչ թանկ: