Ռումինիա. Հասարակ ռումինացիները կդառնան ռեստորանատերեր և գիդեր

Dinner«Ճաշ տեղացիների հետ»՝ նոր հայեցակարգ, որը դեպի երկիր կգրավի ավելի շատ զբոսաշրջիկների: Հայտնի է դարձել, որ Կլուժ-Նապոկա քաղաքից մի գործարար ընտանիք մշակել է նոր հայեցակարգ, որը պետք է շահույթ բերի և նոր զբոսաշրջիկների գրավի դեպի իրենց երկիր: «Ճաշ տեղացիների հետ» անունը կրող հայեցակարգը նախատեսում է ճաշ տեղի ընտանիքներից մեկում և սովորական էքսկուրսիա՝ առանց ավելորդ չափազանցությունների, Ռումինիայի քաղաքացիների կողմից: Զբոսաշրջիկների համար էլ սա իր հետաքրքրությունն ունի. ճաշի արժեքն այստեղ զգալիորեն ցածր է, քան ռեստորանում: Սեղանը բաղկացած է մի քանի ուտեստներից, որոնք զբոսաշրջիկը կարող է ընտրել ինքնուրույն: Այս ամենը կատարվում է տեղացի ընտանիքներից մեկի ներկայությամբ, հետևաբար՝ զբոսաշրջիկը ոչ միայն հիանալի ժամանակ է անցկացնում, այլև կարողանում է պատկերացում կազմել ռումինացիների կյանքի մասին: «Մենք խոսում ենք տնտեսության մասին, բայց միացնում ենք հաճելի երաժշտություն…իսկ ուտեստների ընդմիջումներին  մենք կարող ենք միացնել  DVD-պրեզենտացիա Կլուժի տեսարժան վայրերի մասին: Մենք կիսվում ենք Ռումինիայի մասին պրակտիկ գիտելիքներով, որոնք ստանում ենք ՝ ապրելով այստեղ», – նշում են  «տնային ռեստորանի սեփականատերերը:

You might also like