Օպերային փառատոն կանցկացվի Վենետիկի բացօթյա երկնքում և թատրոններում

Վենետիկը կվերածվի հսկայական օպերային բեմի «Երաժշտության ոգին» փառատոնի ընթացքում: Համերգները և ներկայացումները իտալացի և օտարերկրացի կատարողների կողմից կանցկացվեն քաղաքի բոլոր պատմական վայրերում: Փառատոնը տեղի կունենա  մայիսից մինչև հոկտեմբերը:

Festival in theaters and open-air Venice

Հյուրերը կարող են «Լա Ֆենիչե» և «Մալիբրան» թատրոններում դիտել ներկայացումներ, ինչպես նաև Սուրբ Մարկի հրապարակում և նրա անվան տաճարում, դուքսի Պալատի բակում և քաղաքի սահմաններից դուրս՝ Կոնտարինի-Պոլինյակ պալատում, Սանտա Մարիա Գլորիոզա դեի Ֆրարի տաճարում, Լա Պետա եկեղեցում և այլուր: Ամենակարևոր իրադարձությունը կդառնա Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայի ներկայացումը Դքսերի Պալատում. հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց ծրագրերը կգրավեն բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը և դրանց հանդեպ անտարբեր չեն մնա  արվեստով հետաքրքրող մարդիկ:

You might also like