Երկրի համար, որը աշխարհին տվել է «Դիսնեյլենդ» և «Աստերիքսի այգին», գոյություն չունեն ամեն ճաշակի համար զվարճանք ստեղծելու սահմաններ: Տարվելով ռոմանտիկ թեմատիկայով՝ «Փոքրիկ իշխանի» զվարճանքների այգու հեղինակները կյանքի են կոչել ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերի՝ սիրո և ընկերության մասին պատմող ամենաբարի պատմությունը:
Ջերոմ Ջիակոմոնին (Jérôme Giacomoni)՝ նախագծի հիմնադիրներից մեկը, այսպես է տեսնում այգու այցելուների պատկերը. «Նա կլինի երկուսից տասներկու տարեկան երեխա կամ յուրաքանչյուր մեծահասակ, ով հիշում է, որ ինքը երբևէ երեխա է եղել»: Նախագծի ղեկավարությունը ակնկալում է, որ ամեն տարի այգի կայցելի 150 000 մարդ:
Ոսկեհեր փոքրիկ իշխանը հեքիաթում ապրում են մի մոլորակում, որը նրանից մի փոքր էր մեծ: Ցավոք, այդ չափի մոլորակները չեն տեղավորի բոլոր այցելուներին, այդ պատճառով զվարճանքների այգում վերստեղծել են այն մոլորակները, որտեղ թռչում էր Փոքրիկ իշխանը. դրանք ներկայացված են հսկայական փուչիկների տեսքով:
150 մետր բարձրանալով՝ այցելուները կարող են հիանալ Վոգես լեռը բացվող պանորամայով: Գետնի վրա զվարճանքը նույնպես այցելուներին չի թողնի առանց վառ տպավորությունների և հիշարժան լուսանկարների: Փոքրիկ այցելուներին կհրապուրի զրույցը գրքի հերոսների հետ, որը հնարավոր է դարձել ժամանակակից 3D-տեխնոլոգիաների միջոցով:
Հիշելով այն մասին, որ Անտուան դը Սենտ Էքզյուպերին եղել է ոչ միայն գրող, այլև՝ օդաչու, այգու ստեղծողները խաղերի համար օգտագործել են նաև իսկական կրկնաթև ինքնաթիռ: Կրկնաթև ինքնաթիռը ունի երկու թև՝ միմյանց վրա: Հենց այսպիսի ինքնաթիռով է իրականացվել առաջին թռիչքը պատմության մեջ: