Ծաղիկների որոշ տեսակներ գիշերը բուրում են ավելի ուժգին։ Դա պատճառներից միայն մեկն է, թե ինչու է Պրահայի բուսաբանական այգին հունվարից մարտ ամիսներին կազմակերպում երեկոյան էքսկուրսիաներ «Ֆատա Մորգանա» ջերմոցում։ Էքսկուրսիաները, բնականաբար, անցկացվում են մթության մեջ՝ գիդի ուղեկցությամբ։
Ինչպես նշում է ILoveCZ-ը՝ այցելուները, ասես, հայտնվում են արևադարձային այգում, լսում են էկզոտիկ գորտերի կրկռոցը, վայելում ծաղկող բույսերի անկրկնելի բույրը։ Էքսկուրսիաները անցկացվում են ամեն ուրբաթ, ժամը՝ 18-ից, մարտին՝ 19-ից։ Հաշվի առնելով այցելուների մեծ հետաքրքրությունը՝ պետք է նախապես գրանցվել հեռախոսով կամ օնլայն։
Հասցե՝ Botanická zahrada hl. m. Prahy, Nádvorní 134, 171 00, Praha 7։