Ֆրանսիայի մայրաքաղաքի հաստատությունների սանիտարական ստուգումները հիասթափեցնող արդյունքներ են գրանցել․ Փարիզի ռեստորանների երկու երրորդը չեն համապատասխանում հիգիենիկ ստանդարտներին։ Այս մասին հաղորդել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը։
Ըստ Le Figaro-ի՝ Փարիզում գործում է ավելի քան 13,6 հազար սրճարան, բիստրո և ռեստորան, սակայն, ցավոք, դրանցից ոչ բոլորն են ղեկավարվում բարեխիղճ մասնագետների կողմից։ Փորձագետները ստուգված հաստատությունները բաժանել են երեք կատեգորիայի՝ «լավ», «միջին» և «բարելավման կարիք ունեցող»։ «Լավ» կատեգորիայում հայտնվել է ընդամենը ռեստոանների 34%-ը։
Արդյունքում, նախարարությունը պատրաստվում է ստուգում անցկացնել նաև Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում։