Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվել է միակայմ (dhow) նավերի փառատոնը, որն արևմտյան լրատվամիջոցերն արդեն հասցրել են անվանել աշխարհում ամենագեղեցիկը իր տեսակի մեջ: Այս տարի Al Gaffal շքերթին մասնակցել է թվով 99 միակայմ նավ:
Նավաշինության հնագույն ավանդույթները թվագրվում են հունական և հռոմեական շրջաններին: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է եղել առաջին ստեղծողը: Նավերն ունեն 60 ոտնաչափ երկարություն: Մրցույթը նպատակ ունի խթանել միակայմ նավերի շինարարության հնագույն ավանդույթը, որն աստիճանաբար վերանում է: Միակայմ նավերը նկատվել են Հնդկական օվկիանոսում՝ առևտրային ճանապարհների վրա:
Ամենամյա Dhow Race մրցույթը, որն այս տարի անցկացվում է 22-րդ անգամ, թույլ է տալիս մարդկանց տեսնել միակայմ նավերը՝ իրենց ողջ գեղեցկությամբ ու հմայքով: Նավարկության շքերթը մեկնարկել է Sir Bu Nair կղզու մոտ, կմոտենա Իրանի ափին, ապա կավարտվի Էմիրությունների պետական International Marine Club-ում:
Dubai Dhow Race կազմակերպիչները որպես սկզբնակետ ընտրել են Sir Bu Nair կղզին, քանի որ հենց այնտեղ էր, որ մարգարիտ որոնողները հանգիստ էին առնում ամիսներ շարունակ ծովում անցկացնելուց հետո՝ տունդարձի ճանապարհին: / 1in.am
Տես նաև՝ ավիատոմսեր դեպի Դուբայ և Էմիրություններ >