Գերմայիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվող ճարտարապետ Լի Մենցելը նախագծել է աշխարհի ամենափոքր բնակարանային տնակները, որոնք ունեն ընդամենը 1 քմ տարածություն: Տնակն այդպես էլ կոչվում է` One SqM House «1 ք/մ.-անոց տուն».
Լի Մենցելը պատրաստվում է իր ստեղծած տնակերը վարձով տալ` մեկ գիշերվա դիմաց պահաջելով 1 եվրո: Երիտասարդ ճարտարապետը նույնիսկ մի տեսնյութ է ստեղծել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես կարելի է օգտագործել առաջին հայացքից անհարմար թվացող տնակը: Այն ունի պատուհան, էկեկտրական լամպ, իսկ հակառակ կողմը շրջելու դեպքում` տնակնում կարելի է պառկել-քնել:
Լին պատրաստել է նաև գովազդային հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես կարելի է օգտագործել այս փոքրիկ տնակները: