Մոլորակի ամենամեծ սառցաբեկորներից մեկը կարող է հալչել

NASA-ի գիտնականները հայտնել են, որ խոշոր սառցաբեկորը, որը ժամանակին պոկվել է Անտարկտիդայի խութային սառույցից, շուտով կանհետանա․ գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով   Live Science-ին։ 

Սառույցի հսկա կտորը, որը մակերեսով մեծ է Յամայկայից, պոկվել է սառցե խութից  2000 թվականին։ Սկզբում սառցաբեկորը լողացել է ճանապարհի կեսը Անկտարկտիդայի շուրջը, իսկ 2016 թվականին ուղևորվել դեպի Ատլանտիկայի հարավային ջրերը։ B-15 անունը ստացած սառցաբեկորը  անցել է ավելի քան 6 600 մղոն (10 000 կիլոմետր) և այժմ գտնվում է հասարակածից վտանգավոր հեռավորության վրա։

B-15 սառցաբեկոր

Հսկա սառցե կտորը բաժանվել է բազմաթիվ փոքրիկ կտորների, որոնցից շատերն արդեն հալվել են։ Այժմ դրանից մնացել են ընդամենը չորս բավականին մեծ կտոր։

NASA-ի տվյալներով՝ սառցաբեկորները արագ հալչում են, երբ հայտնվում են հասարակածի գոտում։ Ամենամեծ այսբերգներից մեկի կենտրոնում արդեն երևում է մեծ ճեղք։

You might also like