Ինչպես հայտնում է Еmirates 24/7-ը՝ չորեքշաբթի օրը Աբու Դաբիում կսկսի գործել աշխարհում ամենամեծ ձեռակերտ սաֆարին, որտեղ զբոսաշրջիկները կարող են տեսնել մինչև 400 վայրի կենդանիների, որոնք կզբոսնեն ազատության մեջ։
Էլ Այն կենդանաբանական այգին հայտնում է, որ չորեքշաբթի կսկսեն գործել Sheikh Zayed Desert Learning Centre-ը և Al Ain Wildlife Park & Resort սաֆարի պարկը։ Սաֆարի պարկը տեղ է գտել 217 հա տարածքում, ներառյալ՝ հրապարակները, որտեղ ավելի ուշ կհայտնվեն փղերի արգելանոց, արաբական և աֆրիկյան սաֆարի։