Աշխարհի տանիքին․ Ամենատպավորիչ պատշգամբներով և բացօթիկներով բնակարաններն աշխարհում

Մենք էլ մեր շատ ընթերցողների նման բնակվում ենք բազմաբնակարան շենքի սովորական մի բնակարանում, որը նաև ունի հարմարավետ պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի մանկական խաղահրապարակ կամ մեկ այլ նման շենք։ Ե´վ տեսարանից, և´ պատշգամբից, և´ մեր բնակարանից բոլորս գոհ ենք, բայց, երբեմն երազելը հաճելի է․․․

Այս հավաքածուում ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենագեղեցիկ պաշտգամբներն ու բացօթիկները։ Առաջարկում ենք հիանալ դրանցով և երազել մեզ հետ միասին։

Պենթհաուս Լոնդոնում

super_terraces_THE_3450916k

Նոր շենքի յոթերորդ հարկի այս պատշգամբից բացվում է ֆանտաստիկ տեսարան դեպի բրիտանական մայրաքաղաքը՝ Թաուերի կամուրջը և Թեմզան։ Մուտքին ապակե շարժական դռներ են, որոնք զբաղեցնում են գրեթե  ամբողջ պատը։

Վիլլա Ivy, Խորվաթիա

illa-Ivy_-Pin-_-Pi_3460035k

Բրաչ կղզում գտնվող այս վիլլան ունի շատ առավելություններ և շքեղ կյանքի բազմաթիվ ատրիբուտներ, բայց բացօթիկը դրանցից ամենատպավորիչն է։ Այն երկմակարդակ է, իսկ ներքևի մակարդակում տեղ է գտել հիասքանչ տեսարանով մեծ լողավազանը։

Ֆլորիդա

florida_3459903k

Casa de las Olas (թարգմանվում է «Ալիքների տուն») ռոմանտիկ անվանումով տունը գտնվում է Մեքսիկական ծոցի ափին։  Ընդարձակ բացօթիկները, հատկապես՝ բուխարիով, իդեալական վայր են երեկոյան ընտանեկան և ընկերական հավաքույթների համար։

Վիլլա L’Amandier, Մարոկկո

super_terraces_L_A_3450894k

Ինչը կարող է ավելի լավ լինել, քան շոգ օրին լեռնային տեսարաներով հիանալը և այսպիսի բացօթիկում թեյ ըմպելը։

Չելսի, Լոնդոն

super_terraces_1_1_3450923kԱյս բացօթիկի մակերեսը ավելի քան  90 քառ․ մետր է։

Լոնդոն

kew_3459907k

Այս բացօթիկում հնարավոր է նստել բաց խարույկի կողքին և հիանալ փոքրիկ գեղատեսիլ աղբյուրով։

Դարտմուտ, Անգլիա

super_terraces_War_3450939k

Այս բացօթիկից տեսարան է բացվում դեպի գետը և զբոսանավերի ակումբը։ Իդեալականն է սպորտի այդ տեսակի սիրահարների համար։

Մայորկա 

super_terraces_Por_3450908k

Դեպի Անդրաչ նավահանգիստը և զբոսանավերի ակումբը բացվող տեսարանով բացօթիկը հագեցած է նաև ջակուզիով։

Լոնդոն

Graham-Terrace_-Be_3459941k

Ինչպես երևում է , ամենաշքեղ բացօթիկները  գտնվում են բրիտանական մայրաքաղաքում։ Այս բացօթիկը սահուն կերպով ընդգրկվում է առանց պատերի հարմարավետ սենյակում։

Կալիֆորնիա

El--Fureidis_-631-_3460002k

Այս բացօթիկը գտնվում է առանձնատան տանիքին և այդտեղից շքեղ տեսարան է բացվում։ Շնորհիվ տաք կլիմայի և գեղատեսիլ տեսարանների՝ այստեղ հնարավոր է վայելել շուրջ տարի։

Լոնդոն

super_terraces_Sir_3450949k

Եվս մեկ հարմարավետ բացօթիկ լոնդոնյան պենտհաուսում։

Փարիզ

super_terraces_Par_3450896k

Պատշգամբից տեսարան դեպի Էյֆելյան աշտարակ․ միայն այդ հանգամանքը բավական է, որ բնակարանի գները ահռելի լինեն։

Իսպանիա

super_terraces_La__3450954k

Այս վիլլան անվանվում է  «Պարադիս» և, դատելով այս նկարից, լիովին համապատասխանում է անվանը։

You might also like