Կաթնային արտադրանքի սիրահարները կգնատահեն նորարարությունը, որը տեղ է գտել Սալոնիկ քաղաքի փողոցներում: Մի շարք թաղամասերում տեղադրվել են անմիջապես արտադրողներից կաթի վաճառքի վենդորային ավտոմատներ:
Ամեն օր հունական Ֆեսսալիա և Մակեդոնիա շրջանների 55 ագրոֆերմաներից շուրջ 120 տոննա թարմ պաստերիզացված կաթ լցվում է կաթնային ավտոմատները: Շնորհիվ դրա՝ ամեն օր կարելի է գնել թարմ կաթ:
Մեկ լիտրի արժեքը 1,1 եվրո է: Ավտոմատներ կարելի է գտնել քաղաքի կենտրոնում և Կալամարիա (Καλαμαριά), Ամբելոկիպի (Αμπελόκηποι), Անո Տումբա (Άνω Τούμπα) և Նեապոլի (Νεάπολη) թաղամասերում. հայտնում է Greecetoday.ru-ն:
Թարմ կաթի իրացման այս մեթոդը առաջին անգամ փորձարկվել է Ֆեսսալիա շրջանում, իսկ այժմ հերթը Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներինն ու հյուրերինն է: