Հռոմում ուժի մեջ է մտել սեքսիստական բնույթի վահանակների արգելքը։ Հռոմի փողոցներից կանհետանան գովազդային վահանակները, որոնց վրա կցուցադրվեն մերկ կամ կիսամերկ կանանց մարմիններ։ Գոզազդների այդ տեսակները ճանաչվել են սեքսիստական և արգելվել քաղաքի իշխանությունների կողմից՝ Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինի լիարժեք աջակցությամբ։
Լաուրա Բոլդրինին նաև նշել է, որ սա իսկական բեկում է Իտալիայում կանանց իրավունքների ապահովման հարցում։ Ինչպես հայտնի է՝ նեգլիժեն օգտագործվում է ոչ միայն կանացի ներքնազգեստի, այլև՝ ակնոցի, ջինսերի և նույնիսկ պահածոյացված լոլիկների գովազդի ժամանակ։ Իշխանությունները որոշել են պայքարել այդ երևույթի դեմ։ Արգելվել են բոլոր վահանակները և պաստառները, որոնք չեն համապատասխանում կանանց հանդեպ հարգանքի սկզբունքներին։