Post Office-ը հաշվարկել է, թե ինչ են բրիտանացի զբոսաշրջիկները կորցրել այս տարի լեռնադահուկային լանջերին: Պարզվել է, որ Միացյալ Թագավորության գրեթե 150 հազար բնակիչ կորցրել է հագուստ կամ տեխնիկա: Տվյալների համաձայն, որը վկայակոչում է The Telegraf-ը, առավել հաճախ զբոսաշրջիկները կորցնում են ակնոց և հեռախոս, իսկ եթե հաշվենք կորցրած իրերի արժեքը, ապա ստացվում է, որ բրիտանացիները լեռնադահուկային լանջերին «սփռել են» 31 միլիոն ֆունտ: Կորցրած իրերի թոփ-10-ը.
1. Ակնոց
2. Հեռախոս
3.Գումար
4.Գուլպա
5. Տեսախցիկ
6. Բանալի
7. Պլանշետ
8. Բաճկոն
9.Երկարաճիտք կոշիկներ
10.Ժամացույց