Լոնդոնի Հիթրոու օդանավակայանով ճանապարհորդող ուղևորները կարող են այցելել անսովոր ռեստորան․ օդանավակայանի շինություններից մեկի տանիքին բացվել է ռեստորան իգլուի տեսքով։
Ռեստորանը բացել է բրիտանական Coppa Club ընկերությունը, որը անցյալ ամառ բունգալու-ռեստորաններ էր բացել Թեմզա գետի ափին։ Այս ձմռանը Virgin Atlantic ավիաընկերության հետ համատեղ ընկերության աշխատակիցները աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում նախագծել են իգլու-ռեստորան։
Իրենց չվերթին սպասող ուղևորները կարող են այս ռեստորանում պատվիրել ուտեստ և խմիչք և հիանալ ապակե պատերից այն կողմ թռչող ինքնաթիռներով։ Հարկ է նշել, որ այս յուրահատուկ հնարավորությունը տրված է մինչև 2018 թվականի փետրվարի 14-ը․ այնուհետև ռեստորանը կփակվի։