Էքստրեմալ զվարճանքի սիրահարները ստացել են նոր պարտադիր այցելման ենթակա օբյեկտ։ US Bank Tower երկնաքերի տանիքին, որն համարվում է ԱՄՆ-ի Արևմտյան ափի ամենաբարձր շենքը, սկսել է գործել թափանցիկ Skyslide ատրակցիոնը։
Այցելուներին առաջարկում են բարձրանալ ապակե բլրակի վրա բարձրահարկի 70-րդ հարկում և իջնել ցած 13 մետր՝ 69-րդ հարկ, հատուկ գորգով։ Ատրակցիոնի հեղինակները հպարտությամբ նշում են, որ նոր բլրակը նմանը չունի աշխարհում։
7-հարկանի երկնաքերի 70-րդ հարկից ցած սահելու հաճույքն արժե 33 USD դոլար։ Տոմսի արժեքի մեջ է մտնում նաև այցելությունը դիտահարթակ։