Ամենաերկարատև ավիաթռիչքին արագության ռեկորդ են սահմանել
Մարտին Qantas ավիաընկերությունը կատարեց առաջին անվայրէջք չվերթը ավստրալիական Պերտ քաղաքից դեպի Լոնդոն։ Boeing 787-9 Dreamliner-ը այդ ճանապարհն անցավ 17 ժամում։
Ամենաերկարատև անտարանցիկ ավիաթռիչքի ժամանակ, որը մարտ ամսից Qantas ավիաընկերությունը իրականացնում է ավստրալիական Պերտ քաղաքից դեպի Լոնդոն, գերազանցել են արագության սեփական ռեկորդը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Airlines Ratings-ին։
Boeing 787-9 Dreamliner-ով թռիչքի ռեկորդային ժամանակը կազմել է 16 ժամ 29 րոպե՝ թեև, ըստ պլանի, այն պետք է տևեր 17 ժամ 20 րոպե։
Մայիսի 18-ին Qantas ավիաընկերությունը արդեն արագության ռեկորդ էր գրանցել, բայց հակառակ` Լոնդոն-Պերտ ուղղությամբ՝ անցնելով 14,5 հազար կիլոմետր ճանապարհը 16 ժամ 35 րոպեում միջին 938 կմ/ժ արագությամբ։
Ավիաընկերության ավագ օդաչու Ալեքս Պասսերինին պատմել է, որ այդ չվերթի գլխավոր դժվարությունը հանդիպակաց քամին է, քանի որ հենց այն է ազդում թռիչքի ժամանակի վրա։