Բրիտանացի ամենահայտնի երաժիշտներից մեկը գրավել է Սենտ Պանկրաս կայարանի ուղևորների ուշադրությունը՝ կատարելով իր The Rocket Man կոմպոզիցիան։
Սոցիալական ցանցերում հրապարակվել են բազմաթիվ հոլովակներ և լուսանկարներ՝ արված պատահական անցորդների կողմից։ Երգիչը իր հանդիսատեսին մի քանի րոպե է տրամադրել, որից հետո շնորհակալություն է հայտնել նրանց և հեռացել՝ դաշնամուրի վրա թողնելով հետևյալ գրությունը․ «Ընդունեք այս դաշնամուրը։ Այն նվեր է։ Սիրով՝ Էլթոն Ջոն»։
Երաժիշտը կայարանին է նվիրել բավականին թանկարժեք երաժշտական գործիք, որի վրա այժմ կարող են նվագել բոլոր ցանկացողները։ Սենտ Պանկրասից դուրս գալիս սըր Էլթոն Ջոնը ևս մի քանի անգամ կանգ է առել ինքնագրեր բաժանելու և երկրպագուների հետ լուսանկարվելու համար։