Իտալական առողջարանում տուգանք են սահմանել լողազգեստ կրելու համար

Չնախատեսված վայրում` լողափի տարածքից դուրս, լողազգեստ կրելու համար տուգանք է սահմանվել Իտալիայի Վետրի սուլ Մարե առողջարանում: Քաղաքի հասարակական վայրերում բիկինի կրել արգելվել է 2010 թվականին: Այժմ իշխանությունները որոշել են տուգանք սահմանել, որպեսզի ավելի լավ պահպանեն քաղաքի կերպարը:

Bikini banned

Այսպիսով լողափից դուրս լողազգեստով հայտնվելը հանգստացողների համար  կարժենա 25-500 եվրո: Տեղական ոստիկանության ղեկավարության խոսքերով` օրենքը ընդունվել է, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ականատես լինեն ամոթալի տեսարանների, երբ կիսամերկ այցելուները գալիս են հասարակական վայրեր, ինչպիսին են` բարերն ու ռեստորանները:

Bikini banned

Վետրի սուլ Մարեն (Vietri sul Mare, Սալերնոյից 6 կմ արևմուտք) առաջին քաղաքը չէ, որտեղ արգելված է լողազգեստ կրելը: 2010 թվականին նման օրենք է ընդունվել նաև Կաստելամարե դի Ստաբիա քաղաքում. հայտնում է Ինտերֆաքսը:

You might also like