Քնեսեթի անդամ Բեցալել Սմոտրիչը մտադիր է Իսրայելի խորհրդարան ներկայացնել մի օրենք, որի համաձայն՝ պետք է GPS տեղադրել երկրի տարածքում գտնվող բոլոր ուղտերի վրա։
Վերջին 10 տարվա ընթացքում 12 իսրայելցի մահացել է և տասնյակ մարդ վիրավորվել երկրի հարավում ուղտերի հետ բախման արդյունքում։Ուղտերի վրա կտեղադրվի միկրոչիպ, որոնք ազդանշան կհաղորդեն վարորդների սմարթֆոններին այն դեպքում, երբ ուղտը հայտնվի մայրուղու վրա մեկ կիլոմետր հեռավորության վրա․ գրում է Mignews-ը։
Օրինագիծը նախատեսում է տուգանք նրանց, ովքեր կհրաժարվեն կատարել օրենքի պահանջը։