Մարդիկ, ովքեր փորձ ունեն սեփական տան նախագծման և շինարարության գործում, գիտեն, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ և գլխիվայր շրջվել։ Թայվան նահանգի ճարտարապետների խմբի համար այդ միտքը հատուկ նշանակություն ունի։Մշակույթի նախարարության պատվերով նահանգի մայրաքաղաք Թայբեյում կառուցվել է անսովոր տուն․ հիմնական շենքի և նրան կից գտնվող ավտոտնակի ներսում ամեն ինչ բառացիորեն գլխիվայր է շրջված։ Կահույքը, սանտեխնիկան, թափթփված խաղալիքները և նույնիսկ ավտոմեքենան ամրացված են առաստաղից։ Ընդ որում, բոլոր լույսերը և տեխնիկան միացված են էլեկտրասնուցմանը և գտնվում են աշխատանքային վիճակում։ Միայն բուխարիում է ստեղծվել կրակի իմիտացիա՝ LCD էկրանով միացրած պատկերի օգնությամբ։ Երեքհարկանի տան ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 300 քառակուսի մետր։
Այլ հոդվածներ
You might also like