Disney ընկերությունը թողարկել է ոսկե և արծաթե մետաղադրամներ Միքի Մաուսի, Դոնալդ Դաքի, Գուֆիի և այլ հայտնի մուլտհերոսների պատկերներով: Անսովոր փողերը խաղային տեսք ունեն, բայց դրանցով լիովին կարելի է վճարել: Ճիշտ է՝ դրա համար պետք է մեկնել Խաղաղ օվկիանոսի Նիուե կղզի:
Մուլտֆիլմային կերպարները պատկերված են այդ մետաղադրամների միայն երեսին: Հակառակ կողմում պատկերված է բրիտանական Ելիզավետա II թագուհու դիմանկարը: Ամենաթանկարժեք «մուլտֆիլմային» մետաղադրամի արժեքը 625 դոլար է: Ընդ որում, Նոր Զելանդիայի դրամահատարանի ղեկավար Սայմոն Հարդինգը խորհուրդ չի տալիս ծախսել դիսնեյյան փողերը խանութներում: «Դա պարզապես անհեթեթ է. գնել հավաքածուի մետաղադրամներ, և հետո փոխանակել դրանք որոշ ապրանքների հետ նոմինալ արժեքով: Ընդ որում, չեմ կասկածում, որ Նիուեյի ցանկացած կրպակատեր ուրախությամբ կանի դա»,-հայտարարել է պաշտոնյան:
Ամբողջ խնդիրն այն է, որ շատ բարձր արժեքի դեպքում «դիսնեյյան» մետաղադրամներից յուրաքանչյուրը համարժեք է 25 ԱՄՆ դոլարի: Շուտով Նոր Զելանդիայի դրամահատարանը նախատեսում է թողարկել ևս մեկ դիսնեյյան մետաղադրամ, որը կպարունակի մեկ կգ ոսկի: Նրա արժեքը կկազմի շուրջ 40 հազար դոլար: