Հուդզոնում կկառուցեն կղզի-պարկ

Pier 55 այգին Ստորին Մանհեթենում կպատկանի Դիլեր-Ֆյուրստենբերգ ընտանիքին:

 Pier 55

Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը  և նրա ամուսինը՝ միլիարդատեր Բարրի Դիլլերը, կյանքի կկոչեն  Pier 55 կղզի-պարկի նախագիծը: Ըստ մտահաղացման՝ այն պետք  է կառուցվի լքված նավամատույցում մի քանի հարյուր բետոնե հենքերի վրա: Հարթակի մակերեսը կլինի  1 հեկտար:

 Pier 55

Դիլեր-Ֆյուրստենբերգ ամուսինները մտադիր են ծրագիրը իրականացնել` առանց տեղական իշխանությունների օգնության: Ըստ նախնական հաշվարկների՝ շինարարությունը կարժենա մոտ $170 միլիոն դոլար: Այգու տարածքը կունենա նաև համերգային հրապարակ և հանգստի գոտի: Այգու բացումը նախատեսված է  2016  թվականին:

You might also like