Փարիզի լողափերում հանգստացողներին տուգանք է սպառնում Սենայի ափին անպատշաճ տեսքով հայտնվելու դեպքում: Հանրային վայրում համապատասխան արտաքինին կհետևի քաղաքային ոստիկանությունը: Վարքականոնի խախտման համար, ինչպիսին է օրինակ` մերկ արևայրուք ընդունելը, լողափի այցելուներին սպառնում է 38-ից 3 հազար 750 եվրո տուգանք կամ երկու տարի ազատազրկում, եթե նրանց կասկածեն սեռական ոտնձգության մեջ:
Մեկ տարի ազատազրկում կսպառնա նրանց, ովքեր կարևահարվեն լողազգեստով, որը չի ծածկում մարմնի ինտիմ հատվածը: Բացի այդ, արգելված է լողազգեստով հայտնվել քաղաքային այգում: Հագուստը պետք է համապատասխանի բարոյական և հասարակական նորմերին: