Գոայի լողափերում արգելել են սելֆի անել
Washington Post թերթը հայտնել է, որ 2015 թվականին սելֆիի պատճառով մահացած զբոսաշրջիկների գրանցված 27 դեպքերից գրեթե կեսը տեղի է ունեցել Հնդկաստանում։
Հնդկական Գոա նահանգում 24 լողափնյա գոտում սկսել է գործել սելֆիի արգելքը։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի շարք զբոսաշրջիկների լուսանկարվելու ընթացքում ալիքն հարվածել է, ու նրանք խեղդվել են։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ այդ գոտիներում տեղադրվել են ցուցանակներ, որոնց վրա պատկերաված է արգելքի նշանը, ինչպես նաև՝ շտապ օգնության անվճար հեռախոսահամարը և Գոայում թույլատրվող և արգելվող երևույթների ցանկը։
Այժմ Գոայում մուսոնների թեժ սեզոնն է։ Այդ ընթացքում ծով մտնելը անվտանգ չէ, ադ պատճառով զբոսաշրջիկները պետք է ուշադրություն դարձնեն լողափում առկա դրոշակի գույնին։ Գոայի լողափերի մեծ մասում այդ օրերին տեղադրված է կարմիր դրոշակ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Հնդկաստանը առաջատարն է սելֆիի պատճառով զոհերի քանակով։