Բուրգասի լողափում արգելված է շների զբոսանքը

Բուլղարիայի Բուրգաս հանգստավայրում պաշտոնապես սկսել են գործել լողափները: Միաժամանակ ուժի մեջ է մտել որոշ ափամերձ տարածքներում շների զբոսանքի արգելքը: Ավելի վաղ այստեղ ներդրվել է  տուգանքների համակարգ, որի արժեքը հասնում է  մինչև 1000 լեվի (510 եվրո):

No dog on the beach

Մասնավորապես, զբոսաշրջիկները չպետք է անտեսեն ազդանշանային դրոշակների նշանակությունը և պարտավոր են լսել փրկարարների հրահանգները: Այժմ նոր տուգանք է սահմանվել շների զբոսանքի  համար. արգելքը խախտողները ստիպված կլինեն վճարել  100-ից  300 լեվ (51-154 եվրո). հայտնում է Newsbg.ru-ն: Իհարկե, խոսքը Բուրգասի ամբողջ ափի մասին չէ:

Dog on the beach

Այս սեզոնին շների հետ չի կարելի զբոսնել Սարաֆովո, կենտրոնական և հյուսիսային լողափներում: Բուլղարիայի մեծությամբ չորրորդ Բուրգաս քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում՝ Ֆորոս խորը ծոցի ափին: Նրա առողջարանային վայրերում վարքագծի խիստ կանոնները կապված են «Երկնագույն դրոշ» որակի պիտակի նոր պահանջների և ստանդարտների հետ:

You might also like