Բենեդորմի լողափում զբոսաշրջիկները կարող են մշտապես կապի մեջ լինել

Բենեդորմի հյուրերին հնարավորություն կտրվի օգտվել անվճար ինտերնետից: Մուտքի առաջին կետը տեղադրվել է  Levante լողափին, առաջիկա օրերին նմանատիպ ծառայություն կգործարկի Էլչե պարկը  (Parque de Elche), իսկ հաջորդ ամառ ինտերնետ հասանելիություն կառաջարկի նաև  La Cala լողափը:

beach with wifi access

Տեղական կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ քաղաքի լողափները արդեն պատրաստ են ընդունել հազարավոր զբոսաշրջիկների: Այս կապակցությամբ փրկարարների աշխատանքային ժամերը երկարացվել են մինչև  19:00-ն, ինչը երկու ժամով ավել է սովորական աշխատաժամերից:

beach with wifi access

Բացի այդ, ավելացել է նրանց աշխատակազմը: Եթե ցածր սեզոնին լողափում աշխատում է հինգ փրկարար, ապա ապրիլին դրանց թիվը հասնում է  14-ի, իսկ ամռանը անվտանգությանը կհետևեն 34 մարդ:

You might also like