Լատվիայի Յուրմալա առողջարանի լողափում հուլիսի 13-ին կանցկացվի Go Blonde շիկահերների փառատոնը: Հյուրերին խոստանում են ուրախ մթնոլորտ՝ նորաձև իսպանական Իբիցա կղզի-հանգստավայրի ոճով: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ժամանցային և սպորտային միջոցառումների հագեցած ծրագիր ամբողջ օրվա ընթացքում: Դա, մասնավորապես, տարբեր ոճերի պարային մրցույթներ են, վինդսերֆինգի և լողափի վոլեյբոլի առաջնություններ:
Իսկ հատուկ lounge-վրաններում կարելի է թաքնվել արևի կիզիչ ճառագայթներից. հայտնում է Mixnews.lv-ն: Զբոսաշրջիկներին կզվարճացնեն տարբեր երկրներից ժամանած դիջեյները, իսկ տոնի ամենահետաքրքիր մասերից կլինեն Harley-Davidson մոտոցիկլետների շքերթը և Մերլին Մոնրոյին նմանակողների մրցույթը: Նախկինում Go Blonde-ը անցկացվում էր Լատվիայի մայրաքաղաքում:
Ըստ ավանդույթի՝ փառատոնի Յուրմալայի միջոցառումները՝ ինչպես Ռիգայում, կլինեն անվճար: Բացի այդ, առաջիկա ժամանակահատվածում բոլոր շիկահերները, ովքեր ցանկանում են մասնակցել միջոցառմանը, կարող են հայտ ներկայացնել, որպեսզի կարողանան մասնակցել Մերլին Մոնրոյի կրկնօրինակման մրցույթին: Իսկ ցանկացած գույնի մազերով զբոսաշրջիկների համար կանցկացվի Miss и Mister Australian Gold մրցույթը, որը տեղի կունենա «Լողափային պարեկ» սերիալի ոճով: Հաղթողներին սպասվում է թանկարժեք մրցանակներ: