Բրայթոնի (Brighton)՝ Անգլիայի հարավային ափին գտնվող քաղաքի լողափում հայտնվել է շոկոլադե կոնֆետների ամրոց: Նրա պատրաստումը տևել է շուրջ 100 ժամ, որի ընթացքում հինգ վարպետները 90 հազար շոկոլադից պատրաստել են շուրջ 500 կգ կշռող հսկա կառույց: «Շինանյութը» տրամադրել է տեղական հրուշակեղենի ֆաբրիկաներից մեկը. հայտնում է Metro.co.uk-ն:
Ընդ որում, ընտրվել են ջնարակված կոնֆետները, որոնք հիշեցնում են բազմագույն քարախիճ, որը ծածկել է Բրայթոնի լողափը: Այս քաղաքում շոկոլադե կառույցը կանգնած է մնացել մինչև շաբաթվա վերջ, իսկ այժմ այն կարելի է տեսնել մեկ այլ բրիտանական քաղաքում՝ Բիրմինգեմում:
Հետո ամրոցը կրկին կշրջի երկրով, իսկ շրջայցի վերջին կետը կլինի Մեծ Բրիտանիայի կենտրոնում գտնվող Բուրնվիլ (Bournville) քաղաքը: Շոկոլադե ամրոցի հեղինակները զգուշացնում են, որ չնայած համեղ բաղադրիչներին՝ կտորներ կտրել և ուտել այն չարժե: