Աբու Դաբիի լողափում բացվել է հանրային գրադարան

ԱՄԷ-ի մայրաքաղաքի Abu Dhabi Corniche-ի ընտանեկան լողափում բացվել է գրադարան, որից կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող: Նրա դարակներում յուրահատուկ տեղ է զբաղեցնում էմիրությունների պատմության մասին գրքերը, բայց կան նաև այլ բազմաթիվ բեսթսելերներ օտար լեզուներով, բառարաններ, հանրագիտարաններ, ինչպես նաև՝ երեխաների համար նախատեսված գրքեր:

beach-read

Բացի դրանից, այցելուների տրամադրության տակ է ժամանակակից համակարգիչները և պլանշետները: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ էմիրությունների իշխանությունները նախատեսում են ստեղծել նմանօրինակ «կրթական կետերի» մի ամբողջ ցանց տեղի բնակիչների և զբոսաշրջիկների հանգստի գոտիներում:

Reading-book-at-beach

Ծայրահեղ դեպքում, նման հաստատություններ շուտով կհայտնվեն նաև Աբու Դաբիի այլ լողափներերում: Գրադարանները աշխատում են նաև քաղաքային Al Shahama, Al Bahia և Khalifa Park այգիներում:

You might also like