Հայաստանում առևտրի ժամանակ կարելի է օգտվել Tax Free-ից

Tax freeՎերջերս Հայաստանում սկսել է գործել Tax Free համակարգը. օտարերկրյա զբոսաշրջիկները այժմ կարող են ետ ստանալ ԱԱՀ-ը այն ապրանքների համար, որոնք գնել են երկրում անցկացրած հանգստի ընթացքում: Ըստ ֆինանսների նախարարության՝ Հայաստանը ԱՊՀ-ում երկրորդ երկիրն է Բելոռուսից հետո, որտեղ գործում է  տվյալ համակարգը. հայտնում է Armenpress.am-ը: ԱԱՀ-ն ետ ստանալու համար անհրաժեշտ է ապրանքի հետ վերցնել Tax Free invoice  կամ Tax Free կտրոնը: Առնվազն 100  հազար դրամի գնում պետք է կատարել մեկ օրվա ընթացքում միևնույն խանութից կամ մեկ հարկատուից՝ իրավաբանական անձից: ԱԱՀ-ն ետ ստանալու հնարավորությունը գործում է գնումը կատարելուց 90  օրվա ընթացքում:  Tax Free-ն չի տարածվում սնունդի, ծխախոտի, դեղերի, մշակութային արժեքների և տրանսպորտի համար ծախսված գումարի վրա: Ներկայումս արդեն որոշ խանութներում հայտնվել են Tax Free նշումով պիտակներ: Անհրաժեշտ տեղեկություններով բուկլետները հասանելի են ինչպես մաքսային սահմանին, այնպես էլ՝ սպասարկման վայրերում:

You might also like