Պրահայի հենց սրտում նոյեմբերի առաջին շաբաթավերջին տեղի կունենա փառատոն՝ նվիրված թունդ ալկոհոլային ըմպելիքին՝ Whisky Life! Prague։ Այդ մասին հայտնում է միջոցառման պաշտոնական կայքը։
Թվով հինգերորդ վիսկիի տոնը իր դռները կբացի նոյեմբերի 3-ին՝ ուրբաթ օրը, և կտևի մինչև կիրակի։ Կազմակերպիչների խոսքերով՝ փառատոնին կներկայացվի ավելի քան 150 տեսակի վիսկի, այդ թվում՝ հազվագյուտ։ Թունդ ըմպելիքի սիրահարները կհավաքվեն Նոր քաղաքի քաղաքային դահլիճում։
Համտեսումից բացի, փառատոնին կարելի է մասնակցել վարպետության դասերի, որտեղ կսովորեցնեն ճիշտ խմել վիսկին։ Այստեղ նաև կարելի է գնել մեկ շիշ հավանած վիսկիից։ Հյուրերին նաև կառաջարկեն թեմայի մեջ խորտիկներ, բուրբոնի հիմքով կոկտեյլներ և էքսկլյուզիվ սիգարներ։ Երկու օրվա ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն և շոտլանդական երգեր։
Whisky Life! Prague փառատոնի մուտքի տոմսն արժե 470 չեխական կրոն։ Այդ գնի մեջ է մտնում ֆիրմային բաժակը և 10 համտեսում։ Նոյեմբերի 3-ին մինչև 15:00-ն տոնին կարելի է այցելել 350 կրոնով։