Բջջային հեռախոսով ինքն իրեն նկարելու սովորությունը ունի և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ, սակայն չի կարելի հերքել, որ այս մեթոդը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում: Հետևելով նորաձևության թելադրանքին՝ Իռլանդիայի կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել սելֆի տեղադրել Միասնական միջազգային փաստաթղթի վրա՝ սովորական թղթե նկարի փոխարեն: Նոր փաստաթուղթը կհայտնվի երկրում 2015 թվականի հուլիսին և թույլ կտա իռլանդացիներին Եվրոմիության երկրներ մեկնել առանց անձնագրի: Փաստաթուղթը ստանալու հայտը կարելի է ներկայացնել օնլայն՝ կցելով նրան սելֆի-լուսանկարը՝ արված համաձայն անհրաժեշտ ստանդարտների: