Lufthansa ընկերությունը որոշել է հաճախորդների սպասարկման նոր մակարդակի վրա բարձրանալ: Այժմ ընկերությունը իր ինքանթիռից օգտվող յուրաքանչյուր ուղևորի առաջարկում է բոլոր հնարավորություններով պլանշետներ, որոնք չեն թողնի ձանձրանալ թռիչքի ժամանակ:
Ժամանակակից գաջետների վրա տեղադրված է զվարճացնող նախագծերի մի ամբողջ ծրագիր ավիաուղևորների համար: Տվյալ ծառայությունը հնարավոր կլինի օգտագործել BoardConnect հրթիռային համակարգի շնորհիվ: Սարքավորումները թույլ կտան ուղևորներին օգտվել ոչ միայն ինքնաթիռի, այլև սեփական պլանշետներից:
Հնարավոր կլինի օգտվել նաև սմարթֆոններից: Բոլոր հավելվածները, որոնք ստեղծվել են ավիաընկերության կողմից ուղևորների համար, գործածվում են ցանկացած հարթակում, ներառյալ` Windows 8-ում: