British Airways-ի ինքնաթիռներում կսկսեն ցուցադրել քնեցնող ֆիլմեր: British Airways ավիաընկերությունը պատրաստվում է ամբողջականացնել իր ինքնաթիռների ժամանցային ալիքները այսպես կոչված Slow TV-ով:
Այդ ալիքով կցուցադրվեն երկարաժամ լիցքաթափող ֆիլմեր, որոնք կօգնեն ուղևորներին քնել: Մի քանի «օրորոցային» ֆիլմեր արդեն պատրաստ են: Օրինակ, դրանցից մեկում ցուցադրվում է, թե ինչպես է գնացքը գնում Բերգեն Օսլո երթուղով՝ անցնելով մի կետից մյուսը. այս ժապավենի տևողությունը յոթ ժամ է:
Slow TV-ն կսկսի գործել երկար չվերթներ իրականացնող ինքնաթիռներում (օրինա՝ Լոս Անջելեսից Հոնգկոնգ կամ Տորոնտոյից Նյու Յորք) արդեն հաջորդ ամիս: Հետագայում British Airways-ի ուղևորները կարող են դիտել ֆիլմեր գործելու, թռչունների կերակրման և այգում զբոսնելու մասին: