Air New Zealand ավիաընկերությունը հրաժարվել է բիկինիով մոդելների մասնակցությամբ սկանդալայանին հոլովակի ցուցադրումից: Կուկի կղզիներում նկարահանված անվտանգության տեխնիկայի հրահանգները ներկայացնող հոլովակը դուրս է եկել փետրվարին և ենթարկվել քննադատությունների:
Հաստատվել է, որ տեսահոլովակը սեքսիստ է: Որոշ ժամանակ առաջ Մելբուռնից մի բնակչուհի օնլայն միջնորդություն է ներկայացրել և պահանջել, որ Air New Zealand-ը հրաժարվի այդ հոլովակից: Ըստ միջնորդության հեղինակի՝ տեսանյութը կանանց, այդ թվում՝ ավիաընկերության աշխատակցուհիներին, իրենց անհարմար զգալ: Միջնորդությունը հավաքել է ավելի քան 5,6 հազար ստորագրություն:
Արդյունքում նորզելանդական ավիափոխադրողը դադարեցրել է հոլովակի ցուցադրությունը իր ինքնաթիռներում: Ընդ որում՝ Air New Zealand-ում վստահեցնում են, որ այդ որոշումը չի կայացվել հասարակական ճնշման պատճառով: Ինչպես նշել է ընկերության մամուլի ծառայությունը՝ տեսանյութերի փոփոխությունը տեղի է ունենում ըստ ժամանակացույցի: